ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Եվ Տիգրանը լվաց Արայի «հետքերը»

Եվ Տիգրանը լվաց Արայի «հետքերը»
20.10.2015 | 00:57

Տիգրան Սարգսյանի ԵԱՏՄ «վարչապետ» (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ) նշանակվելով ներհայաստանյան խաղը կրկին փոխվեց: Արտքաղաքականը` նույնպես: Հաշվենք:
ա) «Հազարամյա» Լուկաշենկոն այնպիսի մի պաթոսով ու նանո-բնութագրիչով առանձնացրեց Տիգրան Սարգսյանին, որ հայաստանյան ռուսոֆիլները և Տիգրան Սարգսյանի հետ մարտնչող «կոնկուրենտ ֆիրման» հաստատապես «ա՜խ» քաշեցին: Բանն այն էր, որ «առաջադեմ, փորձառու» արտաբերումները լոկ Լուկաշենկոյինը չէին: Նա այդ ամենն ասում էր Վլադիմիր Վլադիմիրովիչի անունից:
Դո՛ւ ասացիր:
Բայց` ոչ միայն: Շրջանակը փակեց անձամբ Վ. Խրիստոնկոն` յուրորեն արձանագրելով` Տիգրան Սարգսյանը լոկոմոտիվ է: Ընդ որում, ամենևին էլ կարևոր չէ` ինչի, չնայած ֆիքսենք` Եվրասիական ինտեգրման:
Դու ընդհանրապես ասացիր:
Կրկին «ա՜խ» քաշեցին մեզանում բոլորը, բացի Սերժ Սարգսյանից, ում գլխապտույտ հաշվարկներից նույնիսկ մենք այլևս գլուխ չենք հանում:
Տիգրան Սարգսյանի եվրասիական վարչապետացումը երկու կարևոր ֆունկցիոնալ նշանակությամբ էր:
բ) Բանն այն է, որ Հայաստանը պետք է դառնա Իրանը ԵԱՏՄ երկրներին կապող կամուրջ, այդ խնդիրն իրականացնելու համար Հայաստանը ԵԱՏՄ-ում պետք է ներկայացնի տնտեսության «ալֆան» ու «օմեգան» իմացող, միջազգային ֆինանսական կառուցների հետ աշխատած, «առաջադեմ և փորձառու» մեկը, ով, ի դեպ, փայլուն հարաբերություններ ունի նաև ամերիկյան իսթեբլիշմենթի հետ, այն ԱՄՆ-ի, որի մեկենասությամբ այս օրերին հանվում են Իրանի նկատմամբ տարիների պատմություն ունեցող պատժամիջոցները: Ընդ որում, ԵԱՏՄ ղեկավարությանը հավակնող հաջորդ երկիրն էլ Բելառուսն էր, սակայն, ինչպես տեսնում եք, այս նույն պատճառն աշխատել էր նաև այս դեպքում:
գ) Ինձ թույլ տամ առաջ անցնել ու ասել` չի բացառվում, որ նույն այդ հանգամանքներով պայմանավորված, ԵԱՏՄ վճարման միավորը ոչ թե ալթինը կլինի, այլ հենց դրամը, ինչի «ծնունդն ընդունողը» Հայաստանում Տիգրան Սարգսյանն էր:
դ) Այս նշանակումը ինքնին ազդանշանում է, որ Տիգրան Սարգսյանը բարձր մակարդակի խաղացող է (ասենք` միջազգային ասպարեզում), այնպիսի մակարդակի, որին չեն «ձգում» մեր ներքաղաքական խաղացողները, մակարդակ, որը ձեռնտու է և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին:
ե) Այդ իսկ առումով` Տիգրան Սարգսյանի նշանակումը միանգամից լվաց Արա Աբրահամյանի «բոլոր հետքերը»` բան չթողնելով նրանից:
Հայաստանյան իշխանական զույգի` Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան համակցությունը` թե՛ գլոբալ խաղի, թե՛ ռուսաստանյան, թե՛ ներքաղաքական առումներով, մեծ մանևր է մեծ մարտերից առաջ: Ընդ որում, խնդիրն այն չէ, որ ահա` հենց Տիգրան Սարգսյանն է ապագա վարչապետը կամ նախագահը:
Կարևորն այն է, որ նրա վերադարձով նոր շախմատային «դաշտ» առաջացավ, ուր և՛ սպիտակներով, և՛ սևերով խաղում է նույն մարդը:
Այո՜, նորին գերազանցություն Շախմատիստը:
զ) Տեղ չթողնելով ո՛չ Հովիկ Աբրահամյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ մեկ ուրիշի համար:
Կարծում եք` Հովիկ Աբրահամյանն այս անգա՞մ էլ կփորձի հողանցել նրան:
Իզո՛ւր: Նա այն անգամ էլ չէր հողանցել։ Փաստորեն:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ